Սպիտակ Գիրք Հայաստանի Արտաքին եւ Անվտանգության քաղաքականության վերաբերյալ

Նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւնրա ապագայի տարբերակների վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի եւքաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաեւ առիթ դարձավ  մի շարքհրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ  ապագաքաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում։

Ուզու՞մ եք մասնակցել:

Actualité

Nos dernières actions et interviews

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւնրա ապագայի տարբերակների վերաբերյալ          2020 թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի եւքաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաեւ առիթ դարձավ  մի շարքհրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ  ապագաքաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում։          Այժմ, ութ ամսվա հետազոտություններից եւ լայնածավալխորհրդակցություններից հետո, նոր զեկույց է հրապարակվել՝ որպես ՍպիտակԹուղթ, որը մանրամասնորեն եւ խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները,որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտության՝ այդ պատերազմում։ Այս զեկույցընաեւ սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային եւ միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում էնաեւ առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների եւբարեփոխումների վերաբերյալ:          Սպիտակ Թուղթը, որի խորագիրն է՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւՀայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները»,  իրենից  ներկայացնում է Հայաստանի, Ղարաբաղի եւ ողջ  հայոց աշխարհի համարվճռորոշ նշանակություն ունեցող հարցերի մի համապարփակ ուսումնասիրություն:          Երկարաշունչ ուսումնասիրությունն ուղեկցվում է Կատարողականամփոփագրով, Բովանդակության ինտերակտիվ ցանկով եւ տեքստը լրացնողհավելվածներով ու նյութերով: Ուսումնասիրությունը հասանելի է երկու լեզվով՝հայերեն եւ անգլերեն:          Զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի եւ ապագատարբերակների մի համակարգված  վերլուծություն՝ հիմնված ռացիոնալփաստարկների վրա, եւ հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինիփաստերի ու քննադատական ​​դատողությունների վրա՝ փաստը տարանջատելովկարծիքից, սթափ դատողությունը՝ նախապաշարմունքից, ռազմավարականնկատառումները՝ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսովհեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաեւ օգնել իրավասուներին՝ վերանայելու խնդիրները քաղաքականությունձեւակերպելիս:          Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ,ներառում է նաեւ աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների եւ վերլուծաբաններիտեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ուհետեւանքների վերաբերյալ:          Երեք հեղինակները՝ Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), ՌոբերտԱյդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար եւ վերլուծաբան) ու ԺիրայրԼիպարիտյանը (պատմաբան եւ նախկին դիվանագետ), սերտորեն եւ տարբեր կերպներգրավված են եղել Հայաստանի ու Արցախի կյանքում՝  երկար տարիներիընթացքում:          «Սպիտակ Թուղթը սահմանող մեկ կարեւոր առանձնահատկությունը նրա լիարժեք թափանցիկությունն է, որին մենք փորձել ենք հասնել` ընթերցողներիվստահությունը շահելու նպատակով: Մենք առանձնացրել ենք մեր տեսակետներըմեր հարցվողների տեսակետներից, եւ  ամբողջությամբ հնչեցրել առկա բոլորկարծիքները՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք տարբերվում մերկարծիքներից կամ որքանով են հակառակվում դրանց»,-ասում է հեղինակներիցմեկը՝ Էքս ան Պրովանսի համալսարանի դասախոս Թալին Փափազյանը:          Հետազոտության առաջին մասն իրենից ներկայացնում է 45 հարցվածներիտեսակետների սպեկտրի ամփոփումը. տեսակետներ, որոնք վերաբերում ենհեղինակների կողմից մի շարք զգայուն թեմաների վերաբերյալ ուղարկվածհարցաշարին: Այդ տեսակետները հաճախ գտնվում են հակառակ ծայրերում՝արտացոլելով հայերի պառակտված աշխարհն այսօր:          Երկրորդ մասը ներառում է հեղինակների սեփական դիտարկումներն այսօրվաՀայաստանի եւ Արցախի վերաբերյալ, ինչպես նաեւ այն գործոնները, որոնքՀայաստանը եւ հայերը պետք է հաշվի առնեն արտաքին ու անվտանգությանքաղաքականությունների մասին մտածելիս ու դրանց հետ կապված ընտրությունկատարելիս: Հեղինակները պնդում են, որ այժմ, առավել քան երբեւէ, պետք է ավելիիմաստուն գործել ու խուսափել անցյալի սխալներից:          Սպիտակ Թուղթը տրամադրվել է Հայաստանի եւ Արցախի գործադիր ուօրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական ​​կենտրոններին, ինչպեսնաեւ աշխարհասփյուռ հայտնի փորձագետների ու անհատների: Այն ներկայացվելէ նաեւ Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնողօտարերկրյա դեսպաններին:          «Այն, ինչ մենք պատրաստել ենք, վերլուծական փաստաթուղթ է, — ասում էհեղինակներից Ռոբերտ Այդաբիրյանը՝ Փարիզից, — բայց եւ անմիջականառնչություն ու կիրառություն ունի քաղաքականության մեջ եւ կառավարությանքաղաքականության ու գործողությունների մեջ: Մեր դիտարկումները եւառաջարկությունները կարող են օգտակար լինել Հայաստանի ու Արցախիղեկավարներին, ինչպես նաեւ դիվանագետներին ու ռազմական ղեկավարներին»:          Ըստ փորձագետների, որոնց հեղինակները խնդրել էին ընթերցել փաստաթղթիերրորդ նախնական տարբերակը եւ կարծիք հայտնել դրա վերաբերյալ, այսՍպիտակ Թուղթը մոտենում է հնարավորինս հավաքականորեն մտածելուջանքերին. այնքանով, որքանով դա  հնարավոր է ներկա իրավիճակում:          «Հեշտ չէր հասնել երկու նպատակներին՝ առաջարկելով մի հավաքականաշխատանք, որը նույնպես գործնական արժեք ունի», — ասում է երրորդ հեղինակը՝Բոստոնից  Ժիրայր Լիպարիտյանը եւ հավելում. «Մենք ստիպված էինք հաշվի նստելմիջազգային եւ տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար էընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ուկեղծ երազներով: Բայց  որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարողենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թեորտեղ ենք մենք  եւ ինչ հնարավորություններ կան հիմա»:          Սպիտակ Թուղթն այժմ հասանելի է հանրությանը:  Տե՛ս  անգլերեն տեքստի հղումը. tinyurl.com/jt8zaxua Տե՛ս հայերեն տեքստի հղումը. tinyurl.com/btzcu5n6          Ցանկացած հարցով դիմել Կարինե Հարությունյանին՝ hkarine2011@gmail.com հասցեով: