Նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւնրա ապագայի տարբերակների վերաբերյալ
2020 թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի եւքաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաեւ առիթ դարձավ մի շարքհրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ ապագաքաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում։
Այժմ, ութ ամսվա հետազոտություններից եւ լայնածավալխորհրդակցություններից հետո, նոր զեկույց է հրապարակվել՝ որպես ՍպիտակԹուղթ, որը մանրամասնորեն եւ խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները,որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտության՝ այդ պատերազմում։ Այս զեկույցընաեւ սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային եւ միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում էնաեւ առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների եւբարեփոխումների վերաբերյալ:
Սպիտակ Թուղթը, որի խորագիրն է՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւՀայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները», իրենից ներկայացնում է Հայաստանի, Ղարաբաղի եւ ողջ հայոց աշխարհի համարվճռորոշ նշանակություն ունեցող հարցերի մի համապարփակ ուսումնասիրություն:
Երկարաշունչ ուսումնասիրությունն ուղեկցվում է Կատարողականամփոփագրով, Բովանդակության ինտերակտիվ ցանկով եւ տեքստը լրացնողհավելվածներով ու նյութերով: Ուսումնասիրությունը հասանելի է երկու լեզվով՝հայերեն եւ անգլերեն:
Զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի եւ ապագատարբերակների մի համակարգված վերլուծություն՝ հիմնված ռացիոնալփաստարկների վրա, եւ հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինիփաստերի ու քննադատական դատողությունների վրա՝ փաստը տարանջատելովկարծիքից, սթափ դատողությունը՝ նախապաշարմունքից, ռազմավարականնկատառումները՝ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսովհեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաեւ օգնել իրավասուներին՝ վերանայելու խնդիրները քաղաքականությունձեւակերպելիս:
Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ,ներառում է նաեւ աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների եւ վերլուծաբաններիտեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ուհետեւանքների վերաբերյալ:
Երեք հեղինակները՝ Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), ՌոբերտԱյդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար եւ վերլուծաբան) ու ԺիրայրԼիպարիտյանը (պատմաբան եւ նախկին դիվանագետ), սերտորեն եւ տարբեր կերպներգրավված են եղել Հայաստանի ու Արցախի կյանքում՝ երկար տարիներիընթացքում:
«Սպիտակ Թուղթը սահմանող մեկ կարեւոր առանձնահատկությունը նրա լիարժեք թափանցիկությունն է, որին մենք փորձել ենք հասնել` ընթերցողներիվստահությունը շահելու նպատակով: Մենք առանձնացրել ենք մեր տեսակետներըմեր հարցվողների տեսակետներից, եւ ամբողջությամբ հնչեցրել առկա բոլորկարծիքները՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք տարբերվում մերկարծիքներից կամ որքանով են հակառակվում դրանց»,-ասում է հեղինակներիցմեկը՝ Էքս ան Պրովանսի համալսարանի դասախոս Թալին Փափազյանը:
Հետազոտության առաջին մասն իրենից ներկայացնում է 45 հարցվածներիտեսակետների սպեկտրի ամփոփումը. տեսակետներ, որոնք վերաբերում ենհեղինակների կողմից մի շարք զգայուն թեմաների վերաբերյալ ուղարկվածհարցաշարին: Այդ տեսակետները հաճախ գտնվում են հակառակ ծայրերում՝արտացոլելով հայերի պառակտված աշխարհն այսօր:
Երկրորդ մասը ներառում է հեղինակների սեփական դիտարկումներն այսօրվաՀայաստանի եւ Արցախի վերաբերյալ, ինչպես նաեւ այն գործոնները, որոնքՀայաստանը եւ հայերը պետք է հաշվի առնեն արտաքին ու անվտանգությանքաղաքականությունների մասին մտածելիս ու դրանց հետ կապված ընտրությունկատարելիս: Հեղինակները պնդում են, որ այժմ, առավել քան երբեւէ, պետք է ավելիիմաստուն գործել ու խուսափել անցյալի սխալներից:
Սպիտակ Թուղթը տրամադրվել է Հայաստանի եւ Արցախի գործադիր ուօրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական կենտրոններին, ինչպեսնաեւ աշխարհասփյուռ հայտնի փորձագետների ու անհատների: Այն ներկայացվելէ նաեւ Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնողօտարերկրյա դեսպաններին:
«Այն, ինչ մենք պատրաստել ենք, վերլուծական փաստաթուղթ է, — ասում էհեղինակներից Ռոբերտ Այդաբիրյանը՝ Փարիզից, — բայց եւ անմիջականառնչություն ու կիրառություն ունի քաղաքականության մեջ եւ կառավարությանքաղաքականության ու գործողությունների մեջ: Մեր դիտարկումները եւառաջարկությունները կարող են օգտակար լինել Հայաստանի ու Արցախիղեկավարներին, ինչպես նաեւ դիվանագետներին ու ռազմական ղեկավարներին»:
Ըստ փորձագետների, որոնց հեղինակները խնդրել էին ընթերցել փաստաթղթիերրորդ նախնական տարբերակը եւ կարծիք հայտնել դրա վերաբերյալ, այսՍպիտակ Թուղթը մոտենում է հնարավորինս հավաքականորեն մտածելուջանքերին. այնքանով, որքանով դա հնարավոր է ներկա իրավիճակում:
«Հեշտ չէր հասնել երկու նպատակներին՝ առաջարկելով մի հավաքականաշխատանք, որը նույնպես գործնական արժեք ունի», — ասում է երրորդ հեղինակը՝Բոստոնից Ժիրայր Լիպարիտյանը եւ հավելում. «Մենք ստիպված էինք հաշվի նստելմիջազգային եւ տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար էընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ուկեղծ երազներով: Բայց որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարողենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թեորտեղ ենք մենք եւ ինչ հնարավորություններ կան հիմա»:
Սպիտակ Թուղթն այժմ հասանելի է հանրությանը:
Տե՛ս անգլերեն տեքստի հղումը. tinyurl.com/jt8zaxua
Տե՛ս հայերեն տեքստի հղումը. tinyurl.com/btzcu5n6
Ցանկացած հարցով դիմել Կարինե Հարությունյանին՝ hkarine2011@gmail.com հասցեով: