Նրանց աջակցությունը մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի խաղաղության նախաձեռնության ստեղծման և զարգացման գործում: Նրանք այսօր էլ շարունակում են ուղեկցել մեր գործողություններին։
Շնորհակալություն նրանց վստահության համար:

Groupe Infodis-ն իր աջակցությունն է ցուցաբերել Armenia Peace Initiative-ին իր՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ( ԿՍՊ)  շրջանակում կատարված երկամյա հովանավորությամբ, որն ավարտվել է 2020 թվականի հոկտեմբերին:

44-օրյա պատերազմի թոհուբոհում Infodis Group-ն, իր բոլոր բաժնետերերի, մասնավորապես՝ LBO France-ի, Bpifrance-ի և նրա կառավարման կոմիտեի աջակցությամբ, պարտավորություն ստանձնեց Armenia Peace Initiative-ի առջև։ Մարդասիրական արտակարգ իրավիճակի համատեքստում Groupe Infodis-ի առատաձեռնությունը API-ին հնարավորություն տվեց ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերել պատերազմի զոհերին, խաղաղ բնակչությանը և փախստական կանանց ու երեխաներին Արցախում:

 

Apaga Technology-ը Armenia Peace Initiativ-ի կողքին է:

2009 թվականից ի վեր գործող Apaga Technologies-ը տեղեկատվական անվտանգության ծառայությունների առաջատար մատակարարն է Հայաստանում։ Այն առաջարկում է իր նորարարական և փորձված լուծումները փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններին, առևտրային բանկերին, հանրային հաստատություններին և անհատներին։