Առաքելություն և տեսլական

Մենք վերածում ենք ձեր նվիրատվությունները տևական գործողությունների, որոնք փոխում են՝ տանսամյակներ ի վեր բռնկվող պատերազմների ֆոնին՝ տարածաշրջանում խաղաղության բացակայութան հետևանքով խոցելի դարձած բնակչության առօրյան։  Երեսուն տարի շարունակ հետխորհրդային Հայաստանի տնտեսական, սոցիալական և հասարակական զարգացման շղթան այս ամենից խորապես թուլացել է: Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին և թշնամությամբ ու անկանխատեսելիությամբ առանձնացող տարածաշրջանային միջավայրին՝ հայ բնակչությունն աչքի է ընկնում իր ուշագրավ տոկունությամբ, որը դրսևորվում է՝ մի կողմից  երիտասարդների եռանդով ու վճռականությամբ, մյուս կողմից՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության խորացմամբ։ Այդուհանդերձ, քանի դեռ բնակչության մի զգալի մասին չի հաջողվում դուրս գալ խոցելի վիճակից, որում հայտնվել է զինված հակամարտությունների և տարածաշրջանային լարվածության հետևանքով, հնարավոր չի լինի հաջողության հասնել սեփական անվտանգության ապահովման հարցում, ինչը վերաբերում է բոլոր մակարդակներին՝ մարդկային, կրթական, մասնագիտական, սոցիալական: Սա՛ է այն հիմնաքարը, որը թույլ կտա հարավկովկասյան հասարակություններին ներգրավվել՝ հակամարտությունից դուրս գալու խաղաղ գործընթացների մեջ, ինչին էլ փորձում է նպաստել Armenia Peace-ը:  

Հիմնադրման օրվանից ի վեր ԱՓԻ-ն հասցրել է իրականացնել բազմաթիվ երկարատև ու բարեփոխական նախագծեր։  Հայաստանն ու Արցախը ցնցած 44-օրյա պատերազմի պատճառով՝ 2020 թվականին ստիպված եղանք առաջնահերթությունը տալ մի շարք արտակարգ ծրագրերի։ Մեր ողջ ուշադրությունը նախ ուղղեցինք միայնակ մնացած կանանց ու երեխաներին, պատերազմից վերադարձած վիրավոր զինվորներին։ Հազարավոր վետերաններին, նոր կյանք սկսելու համար, անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, որոնց ստեղծման  ուղղությամբ աշխատել ենք և շարունակում ենք աշխատել 2021 թվականից ի վեր։ Ընդհանուր առմամբ, հայ հասարակությանն, ավելի քան երբևէ, անհրաժեշտ են՝ սեփական երկրում ավելի ապահով կյանքի միջոցներ, որոնք կերաշխավորեն վերջինիս ապագան տարածաշրջանում: 

Armenia Peace Initiative-ը շարունակում է, հավաակնոտ ու վճռական կերպով,  ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրագործմանը, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, նպաստել պատերազմից տուժած երիտասարդների մասնագիտական վերաինտեգրմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների տարածմանը, աջակցել գիտությանն ու նորարարություններին, իրազեկել և կրթել հանրությանը։  Ահա թե ինչու ԱՓԻ-ն առաջարկում է ձեզ դառնալ խաղաղություն կերտողներից մեկը։  

Արդյունավետ և օգտակար նվիրատվություն 

Armenia Peace Initiative-ին նվիրատվություն անելով՝ դուք գործում եք անմիջապես ի նպաստ Հայաստանի կայունության։ Բոլոր նվիրատվությունները, անկախ դրանց չափից, հնարավոր են դարձնում մեր գործունեությունը՝ ուղղված թե՛ խաղաղության խթանմանը, և թե՝ անվտանգության ամրապնդմանը։ 

Մենք ապահովում ենք առավելագույն թափանցիկություն և պարտավորվում պարբերաբար զեկուցել ձեզ ձեր նվիրատվության օգտագործման և արդյունավետության մասին։ Մեր տարեկան հաշվեստուգումը կատարվում է անկախ ընկերության կողմից, որը հայտնի է իր պրոֆեսիոնալիզմով և ազնվությամբ։  Որպեսզի ծրագրին հատկացվող նվիրատվությունները օգտագործվեն բացառապես այդ նպատակով, հիմնադրամի անձնական նվիրատվությունն ամբողջությամբ հոգում է մեր գործառնական ծախսերը: Այս կերպ, ներկայիս և ապագա նվիրատուները կարող են վստահ լինել, որ իրենց գումարները գնում են հենց այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են: 

Դուք կարող եք ընտրել նվիրատվության՝ ձեր ցանկալի եղանակը։ Նվիրաբերելով Armenia Peace Initiative -ին՝ դուք հնարավորություն եք ունենում աջակցել ձեզ հոգեհարազատ նախագծերին: Կարող եք նաև մեզ վստահել այդ ընտրությունը, որը մենք կկատարենք՝ հիմնվելով այդ պահի առաջնահերթությունների վրա: